Բաժին. Տնտեսական

Դեկտեմբերին դրամն արժեզրկվել է

Դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.1% և 0.9% հավելաճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2016թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.8 դրամ, ինչը գրեթե կրկնել է 2015թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (482.9 դրամ):

Նշենք նաև, որ 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ:

Share