Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար – նոյեմբերին Հայաստանում օղու արտադրությունը նվազել է 19.6%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում օղու արտադրությունը կազմել է 6,802.6 հազար լիտր։ 2015թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 19.6%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի արտադրությունն աճել է 28.3%-ով և կազմել 1,319.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 17,791 հազար լիտր։

Share