Բաժին. Տնտեսական

Որպես Հայաստանի քաղաքացի` յուրաքանչյուրիս «պարտքը» կազմում է $1700

Իրենց պարտավորությունները հնարավորինս լիարժեք կատարելու նպատակով պետությունները ոչ միայն հավաքագրում են հարկեր, այլև պարտք են վերցնում: Վերջին տարիներին պարտք վերցնելու քաղաքականությունն այնքան է տարածվել, որ մի շարք երկրներ կուտակել են հսկայական պարտք: Զարգացած երկրներում պետական պարտքը կարող է գերազանցել 10 տրիլիոն ԱՄՆ դոլարը: Այսպես օրինակ, Ճապոնիայի համախառն պետական պարտքը կազմում է շուրջ $10,000,000,000,000, ԱՄՆ-ինը՝ $18,992,810,000,000:

Պարզելու համար, թե յուրաքանչյուր երկրի քաղաքացին տեսականորեն որքան գումար պետք է վճարի իր երկրի կուտակած պետական պարտքը ամբողջովին մարելու համար, howmuch.net-ի վերլուծաբանները կազմել են հետաքրքիր քարտեզ: Այն ցույց է տալիս, թե որքան է կազմում յուրաքանչյուր երկրի պետական պարտքի և բնակչության թվաքանակի հարաբերակցությունը:

Քարտեզի կենտրոնում այն երկրներն են, որոնց կուտակած պարտքը մեկ բնակչի հաշվով ամենամեծն է: Օրինակ, Ճապոնիայի յուրաքանչյուր քաղաքացի պետության պարտքը մարելու համար «պետք է» վճարի $85,694.87:

Իռլանդիայի յուրաքանչյուր բնակչի հաշվով պետական պարտքը կազմում է $67,147.59, Սինգապուրում՝ $56,112.75, Բելգիայում՝ $44,202.75: ԱՄՆ-ում ցուցանիշը $43,503.00 է:

Հայաստանում մեկ բնակչի հաշվով պետական պարտքը կազմում է $1,700:

Քարտեզին մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share