Բաժին. Տնտեսական

704.2 կգ ոսկերչական արտադրանք՝ 11 ամսում

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 704.2 կգ ոսկերչական արտադրանք:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի շուրջ 20% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2015 թվականին մեր երկրում արտադրվել էր 990.1 կգ, իսկ 2014 թվականին՝ 1236.6 կգ ոսկերչական արտադրանք:

Share