Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀԲ զեկույցի հիման վրա քննարկել գործարար միջավայրի բարելավման միջոցառումները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկեց, իսկ նախարարություններին հանձնարարեց համապատասխան այլ մարմինների հետ քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները: Վարչապետի խոսքով, հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի կամ ցուցանիշների վրա, որոնք վերջին տվյալներով ցածր արդյունք ունեն:

«Անհրաժեշտ է մշակել գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչ փետրվարի քսանը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Համաշխարհային բանկի «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ նահանջելով երեք հորիզոնականով:

Share