Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. 2016թ.-ին սիգարետների արտահանումը Հայաստանից աճել է 28.49%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ին Հայաստանից արտահանվել է 88.477 մլն դոլար մաքսային արժեքով 8,387.4 մլն հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա)։ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 28.49%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 23.82%։

Միևնույն ժամանակ 2016թ.-ին Հայաստան է ներմուծվել 18.91 մլն դոլար մաքսային արժեքով 1,405.3 մլն հատ սիգարետ։ 2015թ.-ի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 26.69%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 5.68%։

Share