Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 6.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն 2015թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 6.3%-ով և կազմել 42,252.1 հազար լիտր։

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 29,857.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 67,188.0 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 24%-ով և կազմել 11,361.3 հազար լիտր։

Share