Բաժին. Տնտեսական

Ծրագրային ապահովման ոլորտի 30 ընկերություն հայտնվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտում գործող 30 ընկերություն հայտնվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2016 թվականին այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական Եկամուտների Կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով վերը նշված 30 ընկերություններից միայն 2-ն են հայտնվել 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այդ ընկերություններն են «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»-ը և «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն:

Թե որոնք են ծրագրային ապահովման ոլորտի 10 խոշոր հարկատու ընկերությունները, ներկայացնում ենք ստորև.

1 ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ /

վճարված հարկերը՝ 2 մլրդ 31.691 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 61-րդն է

2 ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 865.57 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 65-րդն է

3 ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /

վճարված հարկերը՝ 674.159 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 185-րդն է

4 ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ /

վճարված հարկերը՝ 517.705 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 241-րդն է

5 ՊԻԿՍԱՐՏ /

վճարված հարկերը՝  490.088 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 251-րդն է

6 ԷՆԵՐՋԱՅԶ ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻԶ /

վճարված հարկերը՝  465.616 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 270-րդն է

7 ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ /

վճարված հարկերը՝ 415.654 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 298-րդն է

8 ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ /

վճարված հարկերը՝  384.100 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 317-րդն է

9 ՆԵՅՇՆԼ ԻՆՍԹՐՈՒՄԵՆԹՍ ԷՅԷՄ /

վճարված հարկերը՝  285.975 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 406-րդն է

10 ՄՈՆԻՏԱՍ /

վճարված հարկերը՝  282.503 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 410-րդն է

Share