Բաժին. Տնտեսական

Վարդան Արամյան. լրացուցիչ պարտքի ներգրավումը վտանգավոր չէ

Քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դրամածածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալովՀայաստանի կողմից առաջիկայում վերցվելիք 350 մլն դոլար պարտքի վերաբերյալ հարցին: «Եթե քո խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, բնականաբար, դու պետք է օգտագործես նաև արտաքին խնայողությունները կամ պարտք վերցնես: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ պարտքը վտանգավոր չէ, դրա մասին բազմիցս խոսվել է, հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Ինչ վերաբերում է մինչև 2020 թվականն Հայաստանի ընդհանուր պարտքից շուրջ 500 մլն դոլարի պարտադիր մարմանը` Ֆինանսների նախարարը նշեց, որ, հնարավոր է, այդ ժամկետը հետաձգվի:

«Ամբողջ աշխարհում կա ընդունված «բութ մատի» կանոն: Դա պարտքի կառավարման ռազմավարությունն է, և այն ամբողջ աշխարհում կա, այնպես չէ , որ պարտավորված ես լինում այդ պարտքն ամբողջությամբ մարել: Միգուցե մինչև 2020 թ. նախատեսված 500 մլն-ի մի մասը մարենք, մյուսը` հետաձգենք ավելի հեռու», – ասաց Վարդան Արամյանը:

Share