Բաժին. Տնտեսական

Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուները

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող 4 ընկերություն հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այս 4 ընկերություններն են՝ ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ, ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում վերը նշված հանքարդյունաբերական ընկերություններից առավել շատ հարկեր վճարել է ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ ընկերությունը՝ շուրջ 9 մլրդ 377 մլն ՀՀ դրամ: Վճարված հարկերի և պետական տուրքերի ցուցանիշով ընկերությունը հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 13-րդ տեղում:

Մյուս 3 ընկերություններին մոտ ցուցանիշներն այսպիսին են.

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

Մեկ տարվա ընթացքում վճարված հարկերը՝ 9 մլրդ 121 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 16-րդն է

ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

Մեկ տարվա ընթացքում վճարված հարկերը՝ 3 մլրդ 213 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 38-րդն է

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

Մեկ տարվա ընթացքում վճարված հարկերը՝ 1 մլրդ 449 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 89-րդն է

Share