Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 23.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1,441.8 հազար լիտր վիսկի։ 2015թ.-ի ցուցանիշների համաձայն արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 27%-ով և կազմել 8,214.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 18,537.7 հազար լիտր։

Share