Բաժին. Տնտեսական

Հայաստանը՝ թվերով. 10 խոսուն ցուցանիշ

Երբեմն թվերն ավելի խոսուն են, անգամ եթե դրանք պաշտոնական են: «Բիզնես 24»-ը առանձնացրել է Հայաստանի սոցիալական վիճակը բնութագրող պաշտոնական 10 ցուցանիշ, որոնք ներկայացնում են մեր երկրում առկա խնդիրներն ու սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները.

1) 100 բնակչից 30-ն աղքատ է, նրանցից 2-ը՝ ծայրահեղ աղքատ

2) 100 մարդուն բաժին է ընկնում 0.44 բժիշկ

3) 100 մարդուց թատրոն է հաճախել 17-ը

4) 100 բնակչից բարձրագույն կրթություն ունի 18-ը

5) 100 ընտանիքից ընտանեկան նպաստ է ստանում 10-ը

6) 100 ընտանիքից սոցիալական նպաստ է ստանում 3-ը

7) 100 տնային տնտեսություններից համակարգիչ ունի 61-ը, ինտերնետ հասանելիություն՝ 53-ը

8) 100 բնակչից 75-ը բանկի հաճախորդ է

9) 15-75 տարեկան տնտեսապես ակտիվ 100 մարդուց 81-ը զբաղված է, 19-ը՝ գործազուրկ

10) Յուրաքանչյուր ժամում ծնվում է 5 երեխա, մահանում՝ 3 մարդ

Share