Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 30%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։ 2015թ.-ի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30%-ով։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն:

Share