Բաժին. Տնտեսական

2017թ. հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ.-ի հունվարին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների, արդյունաբերական արտադրանքի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտների աճը, մինչդեռ շինարարության ոլորտում գրանցվել է անկում:

Այսպես, 2017թ. հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.2%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 12.1%, գյուղատնտեսության ոլորտն աճել է 0.2%-ով, իսկ առևտրի շրջանառությունն աճել է 9.4%-ով: Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 5.3% անկում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,429.044 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 16,016.9 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 128,759.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 96,220.5 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 7,556.2 մլն ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու տարում սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.5% աճ. իսկ 2015թ.-ին՝ 3.1%:

Share