Բաժին. Տնտեսական

Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Կոտայքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային տնտեսության, կարի արտադրամասի հիմնմանը, բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների, հագուստի, հակակարկտային ցանցերի, կաշվե իրերի արտադրությանը, հանգստի գոտու ստեղծմանը և այլն:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Share