Բաժին. Տնտեսական

Հայաստանում աղքատության մակարդակը 29.8% է

Վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 29.8%, այսինքն՝ մեր երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ն աղքատ է. նրանց ամսական սպառողական ծասխերը ցածր են վերին աղքատության գծից, որը մեր երկրի համար սահմանվել է 41 հազար 698 ՀՀ դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում եկամուտների բաշխվածության անհավասարությունը տնային տնտեսությունների շրջանում խորացել է: Այսպես, սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, կազմում է 0.374` 2008 թվականին գրանցված  0.339-ի համեմատ և 2013 թվականին գրանցված 0.372-ի համեմատ: Նշենք, որ Ջինիի 0 գործակիցը նշանակում է լիակատարար հավասարություն բոլոր տնային տնտեսությունների շրջանում, 1-ը նշանակում է ծայրահեղ աղքատություն և ամենահարուստ տնային տնտեսությունների կողմից բոլոր ռեսուրսների տիրապետում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատությունը շատ չի տարբերվում ըստ քաղաքային (29.4%) և գյուղական (30.4%) բնակավայրերի:

Share