Բաժին. Տնտեսական

Վախճանվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը

Փետրվարի 21-ին Փալո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ) 95 տարեկան հասակում վախճանվել Է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Քենեթ Ջոզեֆ Էռոուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով գիտնականի որդուն:

Էռոուն մրցանակն ստացել Է 1972 թվականին Ջոն Հիքսի հետ համատեղ «հավասարակշռության ընդհանուր տեսության եւ բարեկեցության տեսության մեջ ներդրած նորարարական ավանդի համար»:

Այդ ժամանակ Էռոուն 51 տարեկան Էր, ինչը նրան դարձրել Է տնտեսագիտության գծով Ալֆրեդ Նոբելի մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Էռոուն այն թեորեմի հեղինակն Է, որի համաձայն կոլեկտիվ ընտրության ոչ մի ընթացակարգ չի կարող օպտիմալ արտացոլել ընտրողների անհատական նախապատվությունները, ինչպես նաեւ Էռոու-Ռոմերի տնտեսական աճի Էնդոգեն մոդելի համահեղինակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share