Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Հայաստանը 60%-ով ավելացրել է կոնյակի արտահանումը

Արտերկրում աճել է հայկական կոնյակի պահանջարկը: 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 44.8 հազ. տոննա կոնյակ, ինչը շուրջ 60%-ով ավելին է, քան 2015 թվականին գրանցված ցուցանիշը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին կոնյակի արտահանման մասով գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Այսպես, 2015 թվականին մեր երկրից արտահանվել էր 26.9 հազ. Տոննա, 2014 թվականին՝ 31.8 հազ. Տոննա, 2013 թվականին՝ 33.8 հազ. Տոննա, իսկ 2012 թվականին՝ 31.6 հազ. Տոննա կոնյակ:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 21,529.2 հազար լիտր կոնյակ։ 2015թ. համեմատ արտադրության ծավալներն աճել են 27%-ով։

Share