Բաժին. Տնտեսական

2016թ. Հայաստանում բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 23%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016թ. Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 7.4%-ով և կազմել 48,396.9 հազար լիտր։

Միևնույն ժամանակ, աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 1.0%-ով և կազմել 31,960.2 հազար լիտր։

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 77,503.4 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 23%-ով և կազմել 13,149.3  հազար լիտր։

Share