Բաժին. Տնտեսական

Հայաստանում վճարվող թոշակի միջին չափը 40 հազար ՀՀ դրամ է

Հայաստանում կենսաթոշակը եկամտի կարևոր աղբյուր է, առավելապես՝ Երևանից դուրս քաղաքաբնակ տնային տնտեսությունների համար: Պաշտոնական հաշվարկներով՝ եթե Հայաստանում դադարեցվի կենսաթոշակների և դրամական սոցիալական աջակցության վճարումը, ապա մեր երկրում աղքատության մակարդակը կհասնի աննախադեպ մակարդակի՝ ավելի քան 40%-ի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տվյալներով՝ 2016 թվականի վերջին մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 468 հազար 528 մարդ: Ընդ որում, աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 466 հազար 170 մարդ, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 հազար 159 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 199 մարդ:

2016 թվականին Հայաստանում կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 396.9 ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 40 հազար 441 ՀՀ դրամ:

Share