Բաժին. Տնտեսական

Պարենային շուկա. ի՞նչն է թանկացել, ի՞նչն՝ էժանացել

Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի գնանկումը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5.6% գնանկում: Միևնույն ժանամանակ, մրգի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.8% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ`1.3% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ`0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով:

2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնանկում, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.1% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 16.3%, իսկ 2017թ. հունվարի համեմատ 1.1% գնաճ:

Share