Բաժին. Տնտեսական

«Օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր՝ Beeline-ին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարգևատրեց Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ օրինապահ հարկ վճարողների հավաստագրերի հանձնման երկրորդ փուլի շրջանակում:

Հավաստագիրը վկայում է, այն մասին, որ ընկերությունը սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները և լիովին կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

«Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում պետական եկամուտների կոմիտեին մեր աշխատանքին բարձր գնահատական տալու համար: Ցանկանում եմ նշել, որ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, պատասխանատու վերաբերմունքը ներդրումների և աշխատակիցների հանդեպ` ընկերության բարգավաճման և զարգացման երաշխիքն է՝ ի շահ երկրի, հասարակության և մեր հաճախորդների», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ սա Beeline-ի արդեն երրորդ մրցանակն է 2017թ-ի ընթացքում: Մասնավորապես, ընկերությունը պարգևատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով «ԵՎՐԱԶԵՍ» երկրների միջպետական մրցույթի շրջանակում, իսկ ավելի վաղ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Share