Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Տավուշի մարզում հանքային ջրերի շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝  հանքային ջրերի գործարանի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $770,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)` 67%

Տավուշի մարզում հանքային ջրերի շշալցման գործարանի շինարարության և շահագործման ներդրումային ծրագրի նպատակն է հիմնել հանքային ջրերի արտադրություն՝ տարեկան 6 մլն շիշ ծավալով: Ծրագիրը կմեկնարկի արդեն այս տարվա մայիսին: Նախատեսվում է արտադրել 0.5 լիտր ապակե շշերով և 0.5 լիտր, 1 լիտր, 1.5 լիտր և 2 լիտր պլաստիկ շշերով հանքային ջուր: Արդեն ընտրվել է գործարանի տարածքը (շուրջ 2000 քառ, մետր), որին հարակից առկա են հանքային աղբյուրներ՝ 190 մետր խորության վրա:

Ըստ ներդրումային ծրագրի՝ գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվելու է: Թիրախային շուկաներ են՝ Ռուսաստանի Դաշնություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար:

Նախատեսվող ներդրումների զգալի մասն ուղղվելու է գործարանի շինարարությանն ու տեխնիկական լուծումների ձեռքբերմանը: Ներդրումների որոշ մասն էլ կուղղվի ենթակառուցվածքների և աշխատուժի համալրմանը:

Տավուշի մարզում հանքային ջրերի շշալցման գործարանի շինարարության և շահագործման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share