Բաժին. Տնտեսական

Շուրջ 5 անգամ ավելացել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը

Այս տարի շուրջ 5 անգամ ավելացել է գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի հունվարին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 66.4 տոննա ապրանք՝  528.8 մլն ՀՀ դրամ կամ 1 մլն 089.3 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի հունվար ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 5.1 անգամ:

Հաշվետու ամսում ստացված օգնության 38.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` մանածագործական իրերը, 15.9%-ը` պլաստմասսա և դրանցից իրերը, 10.0%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.4%-ը` արվեստի ստեղծագործությունները, իսկ 10.5%-ը` մնացած ապրանքները:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 48.5%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, մոտ 28%-ը՝ Չինաստանին, 4%-ը՝ Գերմանիային:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացրել է շուրջ 10 անգամ, Չինաստանը՝ 7 անգամ, Գերմանիան՝ 9 անգամ:

Share