Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով

Տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու երկու ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 11.1%, իսկ առևտրի շրջանառությունը՝ 9.6%-ով:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը պահպանվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մակարդակում, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 14% անկում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 228.43 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 40.39 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  292.19 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝  194.19 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 17.13 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%:

Share