Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. «Մասրիկ 1» արևային ՖՎ կայանի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ արևային ՖՎ կայանի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $65,230,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 15%

«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էկետրակայանի կառուցման ներդրումային նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանում արդի արևային  էներգետիկայի զարգացմանը: «Մասրիկ 1» ՖՎ էկետրակայանը տեղակայվելու է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Մասրիկ համայնքում: Իր տեսակի մեջ այն լինելու է առաջինը Հայաստանում: Կայանի նոմինալ էլեկտրական հզորությունը նախատեսվում է 46.55 ՄՎտ (փոփոխական հոսանք (ՓՀ)՝ 55.45 ՄՎտ դրվածքային պիկային հզորությամբ (ՀՀ), և 1.19 ՀՀ/ՓՀ գործակցով: Առաջարկվող նախագիծը բաղկացած է 20 բլոկներից՝ 2.3 ՄՎտ նոմինալ ելքային հզորությամբ:

«Մասրիկ 1» ՖՎ էկետրակայանի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share