Բաժին. Տնտեսական

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 27-ի դրությամբ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու:

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են:

Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված և նրբանցք, 59 բակային տարածք և 2 կամարանցում: Ընթացքի մեջ են թվով 14 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Share