Բաժին. Տնտեսական

Brexit-ի գործընթացը մեկնարկեց

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին Է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սպասվում Է, որ ավելի ուշ վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում կանցկացնի նախարարների կաբինետի հետ, իսկ այնուհետեւ ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում:

Նախատեսվում Է, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կտեւի երկու տարի:

Դոնալդ Տուսկը հաստատել Է, որ Brexit-ի մասին պաշտոնական ծանուցումն ստացվել Է:

Սպասվում Է, որ Brexit-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից անմիջապես հետո կհրապարակվի ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների հռչակագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share