Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. «Դաշտադեմ» արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ արևային ՖՎ կայանի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $15,980,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 15%

«Դաշտադեմ» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էկետրակայանի կառուցման ներդրումային նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանում արդի արևային էներգետիկայի զարգացմանը: Կայանը տեղակայվելու է Հայաստանի Արագածոտնի մարզում: Կայանի նոմինալ էլեկտրական հզորությունը նախատեսվում է 10.47 ՄՎտ (փոփոխական հոսանք, ՓՀ)՝ 12.47 ՄՎտ դրվածքային պիկային հզորությամբ (ՀՀ), և 1.19 ՀՀ/ՓՀ գործակցով:

Առաջարկվող նախագծով կայանը բաղկացած է լինելու 4 միանման բլոկներից՝ յուրաքանչյուրը 2.3 ՄՎտ նոմինալ ելքային հզորությամբ և 1 այլ բլոկից՝ 1.2 ՄՎտ նոմինալ ելքային հզորությամբ:

«Դաշտադեմ» ՖՎ կայանի շահագործման 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին՝ 6.63 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 8.89 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ-ն):

«Դաշտադեմ» արևային ֆոտովոլտային  էկետրակայանի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share