Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենահարուստ կանայք – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է երկրագնդի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որտեղ ընդգրկվել է 277 կին-միլիարդատեր:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենահարուստ կինը ֆրանսիական L’Oreal ընկերության սեփականատեր, 94-ամյա Լիլիան Բետանկուրն է, ում կարողությունը գնահատվել է $39.5 մլրդ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում նա 14-րդն է:

Ամերիկյան Walmart առևտրային ցանցի համասեփականատեր 67-ամյա Ալիս Վալթոնը միլիարդատեր կանանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է $33.8 մլրդ: Forbes-ի ընդհանուր ցանկում Ալիս Վալթոնը 17-րդն է:

Աշխարհի հարուստ կանանց վարկանիշի երրորդ հորիզոնականում ամերիկյան Mars ընկերության սեփականատեր, 77-ամյա Ժակլին Մարսն է՝  $27 մլրդ կարողությամբ: Ընդհանուր վարկանիշում Ժակլին Մարսը 26-րդն է:

Միլիարդատեր կանանց վարկանիշի չորրորդ հորիզոնականում հայտնվել է Nutella ընկերության սեփականատեր 82-ամյա Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն՝ $25.2 մլրդ կարողությամբ (ընդհանուր վարկանիշում նա 29-րդն է):

Աշխարհի հարուստ կանանց առաջին հնգյակը եզրափակում է BMW ընկերության համասեփականատեր 54-ամյա Սյուզան Կլաթենը՝  $20.4 մլրդ կարողությամբ (ընդհանուր վարկանիշում Սյուզան Կլաթենը 38-րդն է):

Share