Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2017թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը:

Ըստ վարկանիշի՝ այսօր աշխարհում ապրում է նվազագույնը 1 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն ունեցող 2043 մարդ, որոնցից ամենաերիտասարդը նորվեգացի 20-ամյա Ալեքսանդրա Անդերսոնն է: Նրա կարողությունը կազմում է շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Իր կարողությունն Ալեքսանդրա Անդերսոնը ստացել է հորից՝ Յոհան Անդերսոնից, ով 2007 թվականին Ալեքսանդրային է փոխանցել Ferd ընկերության բաժնետոմսերի 42%-ը: 42% բաժնեմաս ունի նաև Ալեքսանդրայի քույրը՝ Կատերինա, ով 21 տարեկան է և աշխարհի երիտասարդ միլիարդատերերի վարկանիշում 2-րդն է:

Ալեքսանդրա Անդերսոնի ընտանիքը Նորվեգիայի ամենահայտնի ընտանիքներից մեկն է, որը երկար տարիներ զբաղվում է բիզնեսով ծխախոտի արտադրության ոլորտում, իսկ այսօր արդեն ներկայացնում է հաջողակ հեջ-ֆոնդերից մեկը: Չնայած այն փաստին, որ Ալեքսանդրան ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, վարում է բավականին համեստ կյանք: Սիրում է ձիավարել և մասնակցում է ձիասպորտի երիտասարդական մրցաշարերի:

Share