Բաժին. Տնտեսական

Մեդիա աշխարհի ամենահարուստ մարդը. Մայքլ Բլումբերգ

Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի բիզնես մագնատ և քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը 2017 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 10-րդն է, իսկ մեդիա դաշտում՝ 1-ինը: Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը կազմում է 47.5 մլրդ ԱՄՆ դոլար:

75-ամյա Մայքլ Բլումբերգը, ով միջազգային ասպարեզում առաջատար ֆինանսական և մեդիա Bloomberg LP ընկերության հիմնադիրն է, եղել է նաև Նյու Յորքի քաղաքապետ:

Bloomberg LP ընկերությունը Բլումբերգը հիմնադրել է 1981 թվականին: Իր բիզնես-իմպերիան կառուցելու ճանապարհին Բլումբերգը մշակել և շարժվել է մի շարք կանոններով, որոնք և օգնել են լինել հաջողակ:

Ըստ Մայքլ Բլումբերգի՝ հաջողության հասնելու համար պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես, և անգամ եթե տեսնում ես, որ գաղափարը չի բերում անհրաժեշտ արդյունքները խելամիտ ժամանակաշրջանում, պետք է խորը շունչ քաշել, սեղմել ատամները և ավարտել պայքարը:

Մայքլ Բլումբերգը վստահ է, որ աշխատակիցները լավագույնն են, որ կան իր ընկերությունում: Հաջողությունը հենց նրանցով է պայմանավորված:

Share