Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի միակ միլիարդատեր կինը. Ելենա Բատուրինա

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ բիզնես լեդի Ելենա Բատուրինան, Ռուսաստանի ամենահարուստ կինն է: Ամերիկյան Forbes պարբերականը 54-ամյա Բատուրինայի կարողությունը գնահատում է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ելենա Բատուրինան զբաղվում է ներդրումային գործունեությամբ, վարում է բիզնես՝ անշարժ գույքի շուկայում: Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները՝ Ելենա Բատուրինան հյուրանոցներ ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Դուբլինում, Ավստրիայում, Չեխիայում:

Ռուսաստանի միլիարդատերերի 2017 թվականի վարկանիշում Ելենա Բատուրինան 90-րդն է, իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ 1940-րդը:

Նա միակ կինն է Ռուսաստանում, որ ունի 1 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի կարողություն:

Share