Բաժին. Տնտեսական

Տեխնոլոգիական աշխարհի ամենահարուստ կինը. Լոուրեն Փաուել Ջոբս

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որի համաձայն՝ այսօր տեխնոլոգիական աշխարհի ամենահարուստ կինը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին է՝ 53-ամյա Լոուրեն Փաուել Ջոբսը:

Աշխարհի միլիարդատերերի՝ այս տարվա ընդհանուր ցանկում Լոուրեն Ջոբսը 40-րդն է, իսկ մոլորակի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ 6-րդը:

Լոուրեն Ջոբսի կարողությունը գնահատվում է շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար: Նա բաժնեմաս ունի ինչպես Apple-ում, այնպես էլ Disney ընկերությունում:

Լոուրեն Ջոբսն ակտիվորեն մասնակցում է մի շարք բարեգործական ծրագրերի և ղեկավարում է հաջողակ բիզնես-նախագծեր:

Share