Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2017թ. փետրվար

Տարեսկզբից Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է:

Բնակարանների առավել բարձր գները պահպանվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Բնակարաններն ամենաէժանն են Նուբարաշենում և Մալաթիա-Սեբաստիայում:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2017 թվականի փետրվարին Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428,25 հազար ՀՀ դրամ: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 357.45 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 280.5 հազար դրամ:

Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 157.7 հազար ՀՀ դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 242.5 հազար ՀՀ դրամ:

Թե ինչ գներ են գրանցվել մյուս վարչական շրջաններում և ինչպես են փոխվել գները մեկ տարվա կտրվածքով, ներկայացնում ենք ստորև.

Share