Բաժին. Տնտեսական

Ֆինանսական աշխարհի ամենահարուստ կինը՝ Աբիգաիլ Ջոնսոն

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որի համաձայն՝ այսօր ֆինանսական աշխարհի ամենահարուստ կինը 55-ամյա Աբիգաիլ Ջոնսոնն է: Աշխարհի միլիարդատերերի 2017 թվականի վարկանիշում Ջոնսոնը 75-րդն է, իսկ ամենահարուստ կանանց վարկանիշում՝ 8-րդը:

Աբիգաիլ Ջոնսոնն, ում կարողությունը կազմում է 14.4 մլրդ ԱՄՆ դոլար, ամերիկյան Fidelity Investments ընկերության նախագահն է և բավականին մեծ աշխատանքային փորձ ունի ֆինանսների կառավարման ոլորտում:

Աբիգաիլ Ջոնսոնն իր ներկայիս պաշտոնը ստանձնել է 2014 թվականին՝ փոխարինելով հորը՝ Էդվարդ Ջոնսոն 3-րդին:

Նշենք, որ Fidelity Investments ընկերությունը հիմնադրել է Աբիգաիլ Ջոնսոնի պապը՝ Էդվարդ Ջոնսոն 2-րդը, 1946 թվականին:

Այսօր Fidelity Investments ընկերության ակտիվները կազմում են շուրջ 2.1 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share