Բաժին. Տնտեսական

Սկանդալային ներդրող Ջորջ Սորոսը ֆինանսական աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդն է

Ներդրումային աշխարհի ամենառիսկային ու հաջողակ ներկայացուցիչներից մեկը՝ 86-ամյա Ջորջ Սորոսը, 2017 թվականի աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 29-րդն է: Ըստ Forbes պարբերականի՝ նրա կարողությունը կազմում է շուրջ $25.2 մլրդ:

Ֆինանսական և ներդրումային աշխարհում Սորոսը 2-րդ ամենահարուստ մարդն է՝ 86-ամյա Ուորեն Բաֆեթից հետո ($75.6 մլրդ):

Ջորջ Սորոսն, ում հաճախ անվանում են «ֆինանսական հանճար», «մարդ, որ փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը» և «սկանդալային ներդրող», այսօր ղեկավարում է ներդրումային ֆոնդեր:

Սկսելով իր գործունեությունը 1950-ական թվականներին որպես մատուցող՝ Ջորջ Սորոսը աստիճանաբար շարժվել է դեպի ֆինանսական շուկա:

1992 թվականին Ջորջ Սորոսը, հետևելով իր «ներդրումային հոտառությանը», սկսել է վաճառել անգլիական ֆունտ` խաղալով այս արժույթի փոխարժեքի իջեցման վրա և մեկ օրվա ընթացքում աշխատել 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Սորոսի գործողությունների արդյունքում Անգլիական Բանկը որոշել է իրականացրել մասսայական արտարժութային ինվենցիա: Արդյունքում, ֆունտը դուրս է հանվել եվրոպական երկրներում արտարժույթների փոխարժեքի կարգավորման մեխանիզմից: Սա է պատճառը, որ Սորոսի անվանում են «մարդ, որ փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը»:

Այսօր Սորոսն իր սեփական ներդրումային ֆոնդերի միջոցով ակտիվ ֆինանսական գործունեություն է ծավալում միջազգային ասպարեզում:

Ջորջ Սորոսը Ուոլ-Սթրիթի այն խաղացողն է, ով վստահ է, որ ներդրողները «վազում են» բարձր գների հետևից և շուկայում ստեղծում «ֆինանսական փուչիկներ», հետևապես իր ներդրումային որոշումներում Սորոսը շարժվում է՝ հիմք ընդունելով իր այս տեսությունը:

Share