Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Բանջարեղենային ջերմոցի ընդլայնման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ թարմ բանջարեղենի ջերմոցի ընդլայնում

Պահանջվող ներդրումներ՝ $ 14,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 15%

Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Մավաս գրուպ» ընկերությունը: Ծրագրով նախատեսվում է  6.5 հա ընդհանուր մակերսով ընդլայնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ընկերության կողմից արդեն կառուցված՝ էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների արտադրության ջերմոցային տնտեսությունը: Ընդլայնումը հնարավորություն կտա ընկերությանը ոչ միայն մեծացնելու թարմ բանջարեղենի վաճառքի ծավալները հայաստանյան շուկայում, այլև արտադրանքն արտահանվելու այլ շուկաներ:

«Մավաս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: 2008 թվականից ընկերությունը զբաղվում է լոլիկի և վարունգի արտադրությամբ: Ընկերությունն իր ջերմոցային տնտեսությունը կառուցել է հոլանդական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ վերահսկել արտադրական բոլոր փուլերը:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share