Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 14.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին երկու ամսում Հայաստանում աարտադրվել է 5,106.3 հազար լիտր հանքային ջուր։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.4%-ով։

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 8.2%-ով և կազմել 3,528.2 հազար լիտր ջուր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 35.1%-ով և կազմել 8,916.1 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 1,461.1 հազար լիտր։

Share