Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Ստորգետնյա համալիրի և ավտոկայանատեղի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝  $ 14,700,000

Երևանի Ռուսաստանի հրապարակում ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի կառուցման ներդրումային ծրագրով նախատեսվում է տրանսպորտային հանգույցի կառուցում Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի ստեղծում Երևանի Ռուսաստանի հրապարակի տարածքում: Ծրագրով նախատեսվում է կառուցել եռահարկ ստորգետնյա համալիր, որտեղ վերին հարկում նախատեսվում է տեղակայել առևտրի և սպասարկման օբյեկտներ, ստորգետնյա անցում հետիոտների համար, իսկ երկրորդ և երրորդ հարկերում նախատեսվում է ավտոկայանատեղի՝ շուրջ 450 ավտոմեքենաների համար:

Հրապարակի և խաչմերուկի հանգույցի նախագծային հողամասի ընդհանուր մակերեսը նախատեսվում է 11 հազար քմ, իսկ մեկ հարկի մակերեսը՝ 4400 քմ:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share