Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արտադրվել է 2 մլրդ 101.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 9%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, փետրվարին՝ 675.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ մարտին՝ 650.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

2015 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականին՝  7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share