Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ո՞ր երկրներն ունեն զգալի տնտեսական կախվածություն տուրիզմից

Գլոբալիզացիայի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման արդյունքում տարեցտարի աճում է տարբեր երկրներ այցելող մարդկանց թիվը և տուրիզմի ոլորտ ուղղվող մասնավոր ծախսերը, ինչը նպաստում է տուրիզմի ոլորտի դրական տնտեսական ազդեցության մեծացմանը: Այսօր մի շարք երկրների համախառն ներքին արդյունքում տուրիզմն ունի զգալի մասնաբաժին:

Howmuch.net վերլուծական կայքը ուսումնասիրել է տարբեր երկրների կախվածությունը տուրիզմից և հրապարակել յուրահատուկ քարտեզ: Այն ցույց է տալիս, թե որ երկրներն ունեն առավել մեծ կախվածություն տուրիզմից:

Այսպես, այն երկրները, որոնք նշված են մուգ կարմիր գույնով, առանձնանում է ՀՆԱ-ի ծավալում տուրիզմի ոլորտի ավելի քան 7% մասնաբաժնով: Բաց կարմիր գույնով երկրներում տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 5-7%: Մուգ կապույտ գույնով առանձնացված երկրներում տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 2-5%, իսկ բաց կապույտ գույնով երկրներում՝ մինչև 2%:

Ըստ ներկայացված տվյալների՝ տուրիզմի ոլորտի առավել մեծ մասնաբաժին ունեն Մալթան՝ 15%, Խորվաթիան՝ 15%, Թաիլանդը՝ 9.3%, Ջամայկան՝ 8.9%, Իսլանդիան՝ 8.2%:

Միևնույն ժամանակ, տուրիզմից շատ փոքր տնտեսական կախվածություն ունեն Ուկրաինան՝ 1.4%, Ռուսաստանը՝ 1.5%, Լեհաստանը՝ 1.7%, Կանադան՝ 1.8%:

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share