Բաժին. Տնտեսական

ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ ընկերությունը՝ մեր երկրի 20 խոշոր հարկ վճարողների ցանկում

Հարկային ծառայության փոխանցմամբ՝ մեր երկրում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների շարքում իր վճարած հարկերով առաջին տեղում «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն է: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում ընկերությունը պետական բյուջե է վճարել 1 մլրդ 216.5 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Արդյունքում, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հայտնվել է մեր երկրի խոշոր հարկատուների ցանկի 19-րդ տեղում:

Նշենք, որ 2016 թվականին «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե էր վճարել շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 4 մլրդ 633.29 մլն ՀՀ դրամ:

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին և այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: Տեղական արտադրության ոլորտում Հայաստանի ամենախոշոր գործատուն է և ունի շուրջ 3200 աշխատակից:

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն նաև հայաստանյան սննդամթերքի արտադրության ոլորտի միակ ընկերությունն է, որը հայտնվել է խոշոր հարկ վճարողների առաջին 50-յակում:

Share