Բաժին. Տնտեսական

2016թ.-ին Արդշինբանկի զուտ շահույթը կազմել է 4.1 մլրդ դրամ

Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:

Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:

2016 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդ ՀՀ դրամ (առանց Առեքսիմբանկի հետ միաձուլման արդյունքների):

2016 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

Ակտիվներ՝ 548.4 մլրդ դրամ (+148.0 մլրդ դրամ / +37%)

Վարկային պորտֆել՝ 358.0 մլրդ դրամ (+83.5 մլրդ դրամ / +30.4%)

Հաճախորդներից ներգրավված միջոցներ՝ 297.7 մլրդ դրամ (+93.6 մլրդ դրամ / +45.9%)

Վարկային պորտֆել՝ 71.5 մլրդ դրամ (+23.1 մլրդ դրամ / +47.7%)

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`

WBC՝ 10.0 մլն դոլար

BSTDB՝ 10.0 մլն դոլար

ADB՝ 2.0 մլն դոլար

Commerzbank՝ 8.5 մլն դոլար

2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:

2016 թվականի վերջում տեղի է ունեցավ Բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:

Նշենք, որ 2016 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 3.1 միլիարդ ՀՀ դրամ:

Share