Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 2 մլն 986 հազար մարդ

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 986.1 հազ. մարդ, այդ թվում՝ քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 901.4 հազ.մարդ և գյուղականը` 1 մլն 84.7 հազ. մարդ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ միայն Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 75.8 հազ. մարդ:  

Մարզերում բնակչության թվաքանակի պատկերն այսպիսին է.

Արագածոտնի մարզ / 128.5 հազ. մարդ

Արարատի մարզ / 258.4 հազ. մարդ

Արմավիրի մարզ / 265.8 հազ. մարդ

Գեղարքունիքի մարզ / 230.7 հազ. մարդ

Լոռու մարզ /  221.1 հազ. մարդ

Կոտայքի մարզ / 252.8 հազ. մարդ

Շիրակի մարզ / 239.3 հազ. մարդ

Սյունիքի մարզ / 138.9 հազ. մարդ

Վայոց ձորի մարզ / 50.3 հազ. մարդ

Տավուշի մարզ / 124.5 հազ. մարդ

Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները:

Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով:

Share