Բաժին. Տնտեսական

Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուները – 2017 առաջին եռամսյակ

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող 5 ընկերություն հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այս 5 ընկերություններն են՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ԹԵՂՈՒՏ, ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ և ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ վերը նշված ընկերությունների մոտ 2017 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի մասով ցուցանիշներն այսպիսին են.

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

վճարված հարկերը՝ 4 մլրդ 702,11 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 3-րդն է

ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

վճարված հարկերը՝ 3 մլրդ 52,49 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 7-րդն է

ԹԵՂՈՒՏ/

վճարված հարկերը՝ 2 մլրդ 120,65 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 12-րդն է

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 785,44մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 15-րդն է

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ /

վճարված հարկերը՝  395,06 մլն ՀՀ դրամ

100 խոշոր հարկ վճարողների ցանկում 78-րդն է

Share