Բաժին. Տնտեսական

ԵԱՏՀ-ն մրցակցության կանոնների խախտումների հետաքննություն Է վարում մի շարք շուկաներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին մրցակցության կանոնների խախտմանը վերաբերող երկու գործ Է բացել: Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, պատմել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Մարատ Քուսայինովը՝ ելույթ ունենալով Պետերբուրգյան յոթերորդ միջազգային իրավաբանական համաժողովում:

«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն Է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում, – ընդգծել Է Մարատ Քուսայինովը:-Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ Է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»:

ԵԱՏՀ-ի նախարարն ընդգծել Է, որ այդ հարցի վրա, հանձնաժողովի հետ միասին, աշխատել են հակամենաշնորհային մարմիններն ու շարժական օպերատորները: Կիրառվել Էր այսպես կոչված մեղմ մոտեցում. շուկայում գործելակերպի թափանցիկ եւ բարեխիղճ պրակտիկաներ են մշակված կոնսուլտացիաներից հետո: Մասնավորապես, մշակվել եւ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հետ համապատասխանեցվել են այն նորմատիվային ակտերը, որոնք կարգավորվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների բացահայտման ու կասեցման եւ մենաշնորհային գների բացահայտման ընթացակարգերը, ինչպես նաեւ այն կանոնները, որոնցով հաշվարկվում Է տուգանքը խախտողի համար: Հանձնաժողովի եւ անդամ պետությունների մրցակցության պաշտպանության մարմինների փոխգործակցության մեխանիզմներ են մշակված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ բացահայտելիս:

2017 թվականին ԵԱՏՀ-ն երկու գործ Է բացել մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ՝ տրանսֆորմատորների արտադրության համար հատուկ պողպատի անդրսահմանային շուկայում, որն ընդգրկում Է Միության երեք երկրների տարածքը, եւ Հայաստանից «հնգյակի» մյուս երկրներ երթուղիներով ավիացիոն մարդատար փոխադրումների շուկայում:

Միաժամանակ ԵԱՏՄ-ի երկրների, տնտեսավարող սուբյեկտների դիմումների քննարկման արդյունքներով, ինչպես նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ մրցակցության կանոնների խախտումների հնարավոր նշանների շուրջ հետաքննություն Է անցկացվում այնպիսի ապրանքների շուկաներում, ինչպիսիք են՝ ավտոանվադողերը, մարդատար ավտոմեքենաները եւ պահեստամասերը, պողպատե անիվները երկաթուղային տրանսպորտի համար, բեռնատար ավտոմեքենաները, պահեստամասերն ու նորոգման ծառայությունները, երկաթուղային փայտակոճերը, հաստոցաշինության արտադրանքը եւ այլ ապրանքներ:

Share