Բաժին. Տնտեսական

2017թ. I եռամսյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար-մարտի ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,101.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 9.3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 38.4%-ով և կազմել 865.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները չեն փոխել և կրկին կազմել 811.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.7%-ով և կազմել 424.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայաններն արտադրել են 0.8 մլն կՎտ ժամ, 2016թ. համեմատ փոփոխություններ չկան։

Share