Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է շուրջ 2.7 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Հունվար-ապրիլ ամիսներին մեր երկրում արտադրվել է 2 մլրդ 678.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 4.4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, փետրվարին՝ 675.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, մարտին՝ 650.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ ապրիլին՝ 577.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

2015 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականին՝  7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share