Բաժին. Տնտեսական

Հայաստանում առավել պահանջված են կենցաղային տեխնիկայի և ոսկու գրավով վարկերը

Հայաստանում տնային տնտեսությունների վարկավորման առավել ակտիվ ուղղությունը շարունակել է մնալ սպառողական վարկավորումը: 2016 թվականին մեր երկրում գրանցվել է սպառողական վարկերի 4.3% աճ, որին նպաստել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ոսկու գրավով վարկերի աճը՝ համապատասխանաբար 28.7%-ով և 4.6%-ով: Միևնույն ժամանակ, ավտովարկերը և քարտային վարկերը նվազել են համապատասխանաբար 38.8%-ով և 2.2%-ով:

Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն, չնայած գրանցված անկմանը՝ հաշվետու տարում սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակել են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային (36.1%) և ոսկու գրավով վարկերը (23.8%):

Ընդհանուր առմամբ, սպառողական վարկերի պայմանների և ընթացակարգերի դյուրինացման միտումները պահպանվել են նաև 2016 թվականին՝ պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով, ինչպես նաև բանկերի կողմից իրականացված կապիտալի համալրումների արդյունքում ձևավորված իրացվելիության աճով: Մեղմացումները վերաբերում են վարկավորման գրեթե բոլոր ուղղություններին՝ ժամկետայնությանը, վարկարժանության գնահատմանը, ոչ տոկոսային վճարների սահմանմանը, ինչպես նաև վարկ/գրավ հարաբերակցությանը:

Share